British Airways ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան


14:32 , 29 հունվար, 2020

168.am-ը գրում է.

British Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

«ԱԳ նախարարության հանձնարարականին համապատասխան՝ մենք անհապաղ դադարեցրել ենք բոլոր թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ: Ֆորին օֆիսը հունվարի 28-ին Միացյալ Թագավորության քաղաքացիներին նախազգուշացրել է Չինաստան ուղեւորություններից, բացառությամբ ամենաանհրաժեշտ դեպքերի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: