Հանրային պահանջ ձևակերպման տակ կարելի է իրականացնել ցանկացած անարխիա, արդյոք սա՞ է նոր Հայաստանը. Իվետա Տոնոյան


13:47 , 29 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Պարոն Սիմոնյանին հորդորում ենք, թե ինչ ջանասիրությամբ ուսումնասիրում է Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, նույն ջանասիրությամբ նաև ուսումնասիրեր պարոն Ծառուկյանի հայտարարությունները, քանի որ  դրանից երկու օր առաջ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ոչ թե խորհրդարանը ցրելու, այլ կառուցողական աշխատելու ժամանակն է: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Գևորգ Պետրոսյանին «քուանշ» հայտարարելուն:

«Սրանով կարելի է վերջնագրի թեման փակված համարել, որովհետև որևէ մեկը չի կարող ԲՀԿ-ի հետ խոսել վերջնագրերի լեզվով, դա մեր գործելաոճը չէ»,-ասաց նա:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին խորհուրդ կտամ, որ բլոտի տեղը գոնե պոկեր խաղա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին` կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իրեն ծառայություններ առաջարկելուն և որպես ապացույց՝ Թովմասյանի նվիրած գրիչը ներկայացնելուն, Իվետա Տոնոյանը վերահաստատեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, ըստ որի` իրենց համար այդ գրչի պատմության մեջ բացարձակապես քաղաքական բովանդակություն չկար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: