Գեղարքունիքի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված հայտնվել ձորակում, 3-ամյա երեխան տեղում մահացել է, կան վիրավորներ. Shamshyan.com


13:12 , 29 հունվար, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ա


Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով 3 տարեկան տղա երեխա է տեղում, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։