«Այս տեսանյութը նկարահանել եմ 2016-ին, առաջին անգամ հրապարակել եմ 2017 թվականի հունվարի 28-ին». Նիկոլ Փաշինյան


12:52 , 29 հունվար, 2020

Այս տեսանյութը նկարահանել եմ 2016 թվականի մայիսին՝ այն օրը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը, ավարտելով իր ծառայությունը Արցախի Մարտակերտի շրջանում, կանգնել էր հրաժեշտի տողանի՝ կատարելու իր մարտական երգերից մեկը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին:

Առաջին անգամ տեսանյութը հրապարակել եմ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հակոց բանակի օրը: