Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի. պարզվում է նրա ինքնությունը. Shamshyan.com


12:54 , 29 հունվար, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 11։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանով անցնող Հրազդան գետում տղամարդու դի կա։

ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ճոպանների միջոցով փորձում են դին դուրս բերել գետից։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։