RyanAir-ի պատճառով 50 հայ ուղևորի Միլանում մնալը էժան բանը հանրությանը թանկ ծախելու Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների մոլուցքի հետևանքն է


12:04 , 29 հունվար, 2020

RyanAir-ի մոտ հիսուն հայ ուղևոր, այդ թվում՝ երեխաներ ու հղի կանայք, երեկ մնացել են Միլանի օդանավակայանում։ Պարզվել է, որ ամեն ինչի վրա խնայողություն անող ավիափոխադրողը որոշել է ընդամենը մեկ աշխատակից տրամադրել գրեթե նույն ժամին Երևան և Ամման մեկնող ուղևորների համար։ Մարդն էլ պարզապես չի հասցրել իր գործն անել, ինչի հետևանքով մեր հայրենակիցները մնացել են Իտալիայում։

Գիտեք, չէ՞, ինչի հետևանքն է դա։ Ճիշտ եք, էժան բանը հանրությանը թանկ ծախելու Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների մոլուցքը։ Իսկ որ այդ փիառը իմ ու ձեր վճարած հարկերի հաշվին է արվում, իշխող քաղաքական թիմին քիչ է հետաքրքրում։ Որ մարդիկ մնում են օտարության մեջ՝ նույնպես։ Եվ նման դեպքեր շատ են լինելու։ RyanAir-ի ծառայություններից օգտվելիս միշտ հիշեք դրա մասին։ Հա, ու չմոռանաք շնորհակալություն հայտնել դրա համար Փաշինյանին։