Ամբողջովին մերկ Նաոմի Քեմփբելը՝ Vivienne Westwood գովազդային արշավում (Photo)


04:43 , 29 հունվար, 2020

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը երբեք չի հրաժարվել սկանդալային նկարահանումներից, այդ պատճառով էլ նրան այդքան սիրում են դիզայներները և հանրությունը: Այս անգամ աստղն ամբողջովին մերկացել է Vivienne Westwood-ի գովազդային արշավի համար: Նորաձևության ոլորտում իր կարիերայի 33 տարվա ընթացքում սուպերմոդելն առաջին անգամ է դարձել բրիտանական բրենդի դեմքը:

Նեոնային լույսերով լուսավորված սպիտակ պատի առջև Քեմփբելին լուսանկարել է Յուրգեն Թելերը: