Կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստանյութ է մշակվել


01:45 , 29 հունվար, 2020

Հոնկոնգի գիտնականները պատվաստանյութ են մշակել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հաղորդել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով վարակիչ հիվանդությունների փորձագետ պրոֆեսոր Յուեն Կվոկ-Յունգին:

«Մենք պատվաստանյութն արդեն մշակել ենք, բայց կենդանիների վրա փորձարկումները շատ ժամանակ կպահանջեն»,- ասել է Կվոկ-Յունգը՝ հավելելով, որ կենդանիների վրա փորձարկումները կտևեն մի քանի ամիս, իսկ մարդկանց վրա՝ մոտ մեկ տարի:

Պատվաստանյութի ստեղծմանը մասնակցել են նաև գիտնականներ Չինաստանից և Միացյալ Նահանգներից: