Հարյուրավոր ադամանդներ և ձյունաճերմակ մորթի. «Գրեմմի 2020»-ի ռեկորդակիր Lizzo-ն՝ կարմիր գորգի վրա


01:42 , 29 հունվար, 2020

Երգչուհի Մելիսսա Վիվիան Ջեֆֆերսոնը, նույն ինքը՝ Lizzo-ն, դարձել է «Գրեմմի 2020»-ի իսկական ռեկորդակիր: Երգչուհին ներկայացվել է ութ անվանակարգերում:

Լրատվամիջոցները գրում են, որ երգչուհին արժանի է «Երեկոյի առավել էլեգանտ կերպար» մրցանակին: Lizzo-ն կարմիր գորգի համար ընտրել է գայթակղիչ կտրվածքով ճերմակ զգեստ, որի վրա կան հարյուրավոր ադամանդներ: Նա այդ զգեստի հետ կրում է շքեղ վզնոց և մորթյա թիկնոց: