Գրելս չի գալիս․․․Չգիտեմ։Լրիվ թագ է այդ չգիտեմը։#ՉգիտեմԵրբեմն լավ գիտակցում ես՝ սա իմ մարդը չէ։Սա իմ ընկերը չէ, սա իմ աղջիկը չէ։Դա ամենից լավ երեւում է ինտերնետում, երբ մարդկանց հետ շփվում ես, տեսնում ես ինչ են գրում։Այմպես է ստացվում, որ երբեք չէիր էլ մտածի, նա ով է, մինչ նրան չկարդաս։
Ու նույնիսկ երբ նրանք կրիպտավորվում են, ինչ որ իրենցից լրիվ անկապ կերպար են ընտրում, դա միեւնույն է իրենց մասին է։ Նույնիսկ այդ անկապ կերպարը։ Երբեմն լուռերը դառնում են աղմկոտ, քաշվողները՝ չափազանց «յամարձակ», իսկ իրականում տաղտկալի իրենց annoying-ով ու mock-երով։ Իրենց գրավելով կամ դրազնիլկեքով։Դա շատ լավ է, որ մարդիկ չեն կարող թաքնվել ու իրենց կեղծել։Արփիկը կարող է հանգիստ լինել, որ «ինչպես կապել Արփիկին» լսածները իրեն չեն կարողանա կապել։ Կկարողանան նրանք, ով դա մինչ այդ էլ գիտեր։ Այսպիսով եւ այդ նյութը կորցնում է իր ակտուալաությունը։ Ինչպես կապողների, այնպես էլ Արփիկի համար։
Ինտերնետում նաեւ հումորն է լավ զգացվում։ Ով իրոք սրամիտ է, ով էլ ավելի թեթեւ ուղղիներ է գտնում՝ բառախաղ, ասոցիացիամեր։ Իսկ ով նույնիսկ դա չի ձգում անել, ապա ունեն երկու ուղի՝ մեկը՝ «սեքս եւ/կամ բռնություն» խորագրերով, մյուսը՝ ուրիշների մտքեր իրենց վերագրելով։Երկուսն էլ լավ երեւում են, առաջինը լավ ակնհայտ է, իսկ երկրորդը դուրս է գալիս ջրի երեսին, երբ մի քիչ շփվում ես։ Որովհետեւ նրանք մեկ է մակերեսային գիտեն այն ինչի մասին խոսում են, ու ինչով գրավում են։ Բայց դա նրանց չի խանգարում նույնիսկ երբեմն իդենտիֆիկացնել իրենց այդ գաղափարների կամ մտքերի հետ։ Իսկ երբ հարցնես, կպարզվի որ դա հեչ էլ իրենց գաղափարը չէր։Ու իրականում մոտիկ էլ չէր։(անցյալ բարքեմփին «արտ պրոմո» թեմայում նշվում էր որ արտիստը պետք է ֆբ-ում ցինիկանա, մարդկանց դուր գալու համար։ բնական է, դա հիրավի հեշտ ուղի է։)(ասենք ես «մերկ Նանսենը ողջունում է իր օտարափերում գտնվող աղջկան» ոճով լուսանկար լցնեմ, ու գրեմ «հայ աստղեր շարքից» ապա աղջիկներից էլ պրծում չի լինի։ Բայց նրանք իմ աղջիկները չեն։)Մի անգամ Ցյուրիխում մի չինացի աղջիկ իմ գործը փորձում էր որպես իրենը ներկայացնել։ Գութքնեխթը սկսեց նրան հարցնել, իսկ ինչպե՞ս է նա դա արել։ Ու նա սկսեց այնպես տուֆտել, որ արդեն ամեն ինչ պարզ էր։ Ուրիշի գործն ու միտքը դժվար է քեզ վերագրել։ Ես գողություններից չեմ վախենում։ Հեշտ է այն մարդու մոտ, ով ինքը բան չի հասկանում։ Այդ պատճառով աչքներին փոշի լցնողները ավելի դատարկ մարդկանց են ձգտում։ Նրանց աչքերին հեշտ է փոշի լցնել։
Հրապարակային անձերը դուր են գալիս։Չե՞ք հավատում։ Գնացեք երիտասարդների ֆորումներով զբոսնեք։Դրանք լի են թինէյջերներով, ով լցնում են ինչ-որ երգչի կամ դերասանի լուսանկարներ, ու խմբային հիանում նրանցով։
Որովհետեւ երբ դու երեւում ես շատերին, շատերի միջից որոշակի քանակությամբ մարդ քեզ հավանում է։Բանալի բառը՝ երեւում ես։Այսինքն ես երեւում եմ, հա՞, ու ինձ այդ պատճառով հավանում են։Օրինակ, ես գրում եմ այստեղ, դրանով ես երեւում եմ, ու ինձ որոշ մարդիկ կարդում են։Չերեւամ՝ չեն հավանի։ Չգրեմ, չլցնեմ նկարներ ոչ մի տեղ։ Բայց ես հատուկ չեմ գրում, կամ նկարներ լցնում։ Ես դրանով ապրում եմ։Ես դրանով ապրում եմ, որ հիմա «Ենոք» պրոեկտի կոմպիլյատորին կանցնեմ, կամ որ ինձ նահանգներից պապիկ գիտնականներ եր ինչ որ բաներ են ուղարկում։Պարոն Սուրենը ապրում է ֆոտոյով, այդ պատճառով է իր մոտ ստացվում։Իսկ նրանք, ով մի երկու դաս գալիս են, ու էլ չեն գալիս, ինչ որ անկապ պատճառաբանություններով, դրանով չեն ապրում, որովհետեւ իրենցը չէ։Դե իրենցը չէ, նրանք միայն մտածում էին որ իրենցն է։ Չէ՞ որ ամեն իրեն հարգող երիտասարդ պետք է ունենա կիթառ, այփոդ ու հայելային խցիկ։Որ #հավես տղա/աղջիկ/ծիտ երեւա։երեւա։ չլինի։
Ֆրոմմը գրել էր՝ «ունենալ թե լինել» գիրքը։Ես ասում եմ՝ «երեւալ թե լինել»՞։
Բայց ես հատուկ չեմ գրում որ երեւամ, ես գրում եմ ինչ որ բան արտահայտելու համար։ Դա նորմալ է։Ես մեղավոր չեմ, որ արտահայտելու բաներ ունեմ։ Չեմ ասում վեհ բաներ, բայց ունեմ չէ՞։Մարդիկ արտահայտությամբ են հետաքրքիր։Ու արտահայտությամբ գրավում են։ Օրինակ՝ կարդացողներ, «հետեւողներ»։Բայց դրանք, այդ հետեւողները, իմ կարդացողը չեն։Ինչպես նաեւ բոլոր ինձ հավանող աղջիկները՝ իմ աղջիկները չեն։
Ինչպես նաեւ այն աղջիկները ում ես կարող է սխալմամբ հավանեմ՝ իմ աղջիկները չեն։
Իմ կարդացողը իրականում մի քանի հոգի է։
Նրանք ով սոց ցանցերից հղումներով է գալիս՝ իմ կարդացողից ավելի հեռու են։Նրանք, ով ռսս-ով են կարդում, իմ կարդացողներին ավելի են նման։
Որովհետեւ իմ մարդը, ինձ մոտիկ մարդը հետաքրքրվող է։«Հետաքրքրվող եմ» – նշված է «իմ մասին» բաժնում ֆեյսբուքում։
Իսկ հետաքրքրվողին պետք չէ հասցնել, ինչ է ռսսը, կամ ինչով է լավ/ազատ այս կամ այն տեխնոլոգիան։Նա արդեն գիտի։
Նրան պետք չէ ծանոթացնել այս կամ այն գրողի հետ՝ նա արդեն գիտի։Ու հետաքրքրվողներին հետաքրքրվողների հետ է հետաքրքիր, որովհետեւ նրանք միմյանց համար հետաքրքիր բաներ կարող են ասել։ Հղում, միտք, հեղինակ․․․
Մի պահ գիտակցեցի, որ դիասպորայի պատս լրիվ աղբ էր։ Մտտածեցի ինչու՞։ Սկսեցի փնտրել։Պարզվեց այն պատճառով, որ այն թագերի մեջ, որ ես հետեւում եմ կային #music ու #movies. Դրանք գրեթե «սեքս եւ բռնություն» են, բոլորն են հետաքրքրվում դրանցով։ Սկսեցի ավելի սպեցիֆիկ թագեր մտածել, ու ահա՝ հիմա իմ պատը անհամեմատ ավելի հետաքրքիր է։
Տիպիկ ոչ իմ կարդացողը նա է ով հավանել է լուսանկարս ու եկել է ֆբ-ից։Նա է, ով իմ գործընկերոջ ծանոթն է, ու վախենում է որ ես իր աղջկան հետաքրքիր եմ։Նա է, ով չի կիսում իմ հետաքրքրությունները, նա է, ով հետաքրքրվող չէ։
Ու ես չեմ ուզում որ ինձ շատ կարդան։Ես չեմ շահի դրանից։ Որովհետեւ ես ունեմ քիչ կարդացողներ, բայց դրանք իմ կարդացողներն են։Ես ունեմ շատ ավելի քիչ մեկնաբանողներ, բայց նրանք իմ մեկնաբանողներն են։ Ես չեմ ուզում կարդալ ու վշտանալ, ու վհատվել, այո, ես վհատվող եմ, այն «աղջիկներն էլ են ուզում կայֆավատ լինեն» որակի մեկնաբանություններից։Փառք ասծո, ես ոչ Միտրիչ եմ, ոչ Կագանով։
Ինձ պետք չեն շատ ընկերներ։ Ինձ պետք են իմ ընկերները։Բայց այնքան պետք չեն որ ընկնեմ իրենց հետեւից։ գնամ մամբա, գրեմ հետաքրքրություններսԱյդպես լինում է։ Չի ստացվում, լինում է։«Այդպես ստացվել է» – պատասխանատվությունից խուսափում է։ Քանի որ ամեն ինչ այնպես է լինում, ինչպես պետք է։ Ոչ ստացվում, այլ լինում
Ես ինձ ավելի լավ կզգայի եթե ամերիկացի լինեի։ Ավելի լավ կզգայի եթե ռուս լինեի, նույնիսկ։Որովհետեւ նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններով հետաքրքիր մարդիկ ավելի շատ են։Ես այնքան մենակ չէի լինի։Բայց ես ոչ ամերիկացի եմ, ոչ էլ ռուս։ Իրենց #Bolotnaya ն կամ #Occupy -ը ինձ մոտիկ են, բայց ոչ այնքան, ինչքան իմ #մարտիմեկը։ Ես դա գիտակցում եմ։ Ես ապրել եմ ՌՖ-ում, ապրել եմ արեւմուտքում, իմ մաշկի վրա եմ զգացել։
Իսկ տեխնոլոգիաները սահմաններ ու ազգեր չեն ճանաչում, ես կարող եմ եւ այստեղ բավական մոտիկ լինել այն գործին, ինչ ինձ դուր է գալիս, ու նույնիսկ, երբեմն ավելի մոտիկ, քան այնտեղ։Իմ մոտ չի ստացվել լինել ոչ ես, ես ես եմ։Ինձ շատ են ասում՝ դու փոխվել ես։Մարդիկ չեն փոխվում։ Մարդիկ զարգանում են։
եւ այդպես, շտո լի երեւի