Ադրբեջան տեղափոխված լեսբուհին պատմել է փախուստից հետո իր կյանքի մասին (Photo)


21:45 , 28 հունվար, 2020

Մոր կողմից բռնի կերպով Կրասնոյարսկից Ադրբեջան տեղափոխված ուսանողուհի Սեւգիա Սուբխանի-Իսմայիլովան պատմել է, թե ինչպես է անցնում իր օրը փախուստից հետո: Այս մասին հայտնում է Telegram-յան ալիքներից մեկը: Կինն իր աղջկան այլ երկիր էր տեղափոխել այն բանից հետո, երբ իմացել էր, որ նա լեսբուհի է:

Image result for Sevgi Subhani-Ismailova

Սեւգիի խոսքերով՝ նա իր մոր եւ ազգականների դեմ բողոք չի ներկայացրել, քանի որ դա իր համար «դժվար է» անել: Ընդ որում՝ նա ավելացրել է, որ սպառնալիքներ դեռեւս չի ստացել, բայց «վտանգը դեռ կա»:

Աղջիկը պատմել է, որ աշխատանք է փնտրում, հոգեբանի մոտ է գնում, փորձում է լուծել ուսման հետ կապված խնդիրները եւ շարունակել ապրել: Ինչպես նաեւ չի ուզում անհանգստանալ նրա համար, որ «իր կյանք են ներխուժել իր մոր, ազգականների եւ այլ ծանոթ ադրբեջանցիների նման մարդիկ»:

Image result for Sevgi Subhani-Ismailova

Ավելի վաղ Սեւգիան խոստովանել էր, որ մինչ այժմ վախենում է իր ազգականներից, քանի որ նրանք «ուղղակի կենդանիներ են»: Աղջիկը պատմել է, որ ինքը դեռ չգիտի, թե ինչպես է առաջ շարժվելու: Նա ասել է, որ մայրն իրեն սպառնալիքներով ձայնային հաղորդագրություններ է ուղարկել՝ «շատ արյուն» խոստանալով: Սեւգիան գտնում է, որ դրանք միայն խոսքեր չեն, եւ որ մայրը պատրաստ է «ծայրահեղ միջոցների դիմել»:

Հունվարի 15-ին Սեւգիայի ընկերուհին՝ Պոլինան, պատմել է, որ աղջկան խաբելով տարել են Ադրբեջան՝ նրանից խլելով փաստաթղթերը, հեռախոսը եւ հակադեպրեսանտները: Դրանից հետո աղջիկը փախուստի մի քանի անհաջող փորձ է արել: Ընկերուհիներից մեկն ասել է, որ նրան կապած են պահում եւ ծեծի ենթարկում: Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ աղջկան հաջողվել է փախչել, սակայն փախուստի մանրամասները հայտնի չեն: