Չինական վարակը սպառնում է iPhone-ի արտադրությանը


20:00 , 28 հունվար, 2020

Չինական նոր կորոնավիրուսը, որով վարակվել է մի քանի հազար մարդ, վտանգել է հեռախոսների արտադրությունը: Bloomberg-ի հաղորդմամբ՝ խոսքը Apple-ի գաջեթների, մասնավորապես՝ iPhone-ի մասին է: Կարանտինի հնարավոր տարածման պատճառով ձեռնարկությունների աշխատակիցներին կարող է արգելվել աշխատել։

Գրեթե բոլոր iPhone-ները հավաքվում են Ուհան քաղաքից 500 կմ հեռավորության վրա գտնվող երկու գործարաններում․ հենց այստեղ է տեղի ունեցել մահացու հիվանդության բռնկումը: Գործակալությունը նշում է, որ նույնիսկ այդպիսի հեռավորությունը չի պաշտպանում վիրուսի հնարավոր տարածումից: Apple-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը: Պաշտոնապես կարանտինի մասին չի հաղորդվել: