Հայաստանում փորձ է արվում ստեղծել վախի մթնոլորտ. մեզ իրական հեղափոխություն է պետք


18:16 , 28 հունվար, 2020

Հայաստանի Հանրապետությունում այսօր որևէ մեկն ապահովագրված չէ ասֆալտին պառկեցվելուց և առանց պատճառի ոստիկանություն բերման ենթարկվելուց:

Իշխանությունն այսօր, օրենքները յուրովի մեկնաբանելով, բերման է ենթարկում իր քննադատներին:

Այսպիսով՝ Հայաստանում փորձ է արվում ստեղծել վախի մթնոլորտ: Իշխանությունը չի հանդուրժում քննադատությունը:

Այս վիճակին պետք է վերջ տրվի:

Մեզ իրական հեղափոխություն է պետք...