Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. սա վարչապետի՝ ջղայնության պահին արված հրահանգի իրականացումն է իրավապահներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան


18:14 , 28 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, նրա ներքին, արտաքին տնտեսական քաղաքականությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամներին Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն:

«Ես կարծում եմ, որ ուժայինների լռությունը պայմանավորված է իրենց գործողությունների՝ ապօրինի լինելու գիտակցմամբ: Եթե նախկինում ուժայիններն ինչ-որ գործողություն անելուց հետո մշտապես հայտարարում էին՝ որն է դրա պատճառը, ապա հիմա լռում են, որովհետև գիտակցում են, որ ապօրինություն է տեղի ունենում, գիտակցում են, որ ծառայում են մեկ մարդու կամքի»,-ասաց քաղաքագետը:

Վերջինս չբացառեց, որ ստիպված են լինելու հաճախ գալ Ոստիկանության տարածք, որովհետև ակնհայտ է, որ առանց որևէ լուրջ պատճառաբանության բերման են ենթարկում մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր կարծիք: «Այսինքն՝ սա մի «նոր» գործիքակազմ է: Եղել են նման բաներ, բայց տոնական օրը միանգամից կասկածներ ունենալ բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, կարծիքներ են հայտնում, համաձայնեք, որ տրամաբանական չէ»,-նշեց Մելիք-Շահնազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ