Երկրում իսկական տեռոր է սկսվել. մեկ ժամվա մեջ ամենալկտի ձևերով բերման ենթարկվեցին միանգամից հինգ ընդդիմադիր գործիչներ


17:55 , 28 հունվար, 2020

Երկրում իսկական տեռոր է սկսվել: Մեկ ժամվա մեջ ամենալկտի ձևերով բերման ենթարկվեցին միանգամից հինգ ընդդիմադիր գործիչներ: Իշխանությունները չկարողացան մարսել վերջին օրերի քաղաքական խայտառակությունները և հիմա անցել են ռեպրեսիվ գործողությունների:

Հայաստանը երբեք նման վիճակում չի եղել: Ու արդեն կարևոր չէ, թե բերման ենթարկված գործիչներին ով որքանով է համակրում: Երկրում փորձ է կատարվում ուժով ճնշել այլակարծությունը: Իսկ դա դիկտատուրայի և կործանման տանող ամենակարճ ճանապարհն է:

Հ.Գ. Ու այս ամենը ազգային համերաշխության միակ խորհրդանիշ Բանակի տոնին: Այս տոն օրը դեռ երկար կհիշվի...