Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է. Լիկա Թումանյանը՝ 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելու մասին


16:03 , 28 հունվար, 2020

Aysor.am-ը գրում է.

«Ադեկվադ» միաբանության 4 անդամին և ՎԵՏՕ նախաձեռնության հիմանդիր Նարեկ Մալյանին բերման ենթարկելը միաբանության անդամ Լիկա Թումանյանը ճնշումներ ու քաղաքական հետապնդում է որակում:  

«Այն, որ սրանք ճնշումներ են և քաղաքական հետապնդում, որևէ մեկնաբնության կարիք չկա։ Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է: Ներկայիս իշխանություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ չեն կարող հանդուրժել քաղաքական ընդդիմախոսություն», - ասաց Թումանյանը լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց, որ ակնհայտ է՝ հերքվելու են այն տեղեկությունները, թե, իբր, բերման ենթարկվածները կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: