Եթե մենք անտեսում ենք այն նշանները, որ մեր էներգիան գրեթե սպառվում է, դա կարող է հանգեցնել ծայրահեղ անցանկալի հետևանքների, ինչպիսիք են քրոնիկ անհանգստությունը և նույնիսկ ընկճվածությունը:
Դուք հաճախ նստում եք հանգստանալու, ձեզ համար դժվար է առավոտյան դուրս գալ անկողնուց:
Կարող եք զգալ լարվածություն, գլխապտույտ, ստամոքսի ցավ, ցածր տեսողություն և գլխացավեր, բոլորը հանկարծակի և առանց պատճառի:
Դուք ինքներդ չեք հասկանում, թե ինչ եք ցանկանում: Գիտեք միայն այն, որ ինչ-որ ծանր բան եք զգում, սակայն չեք կարողանում բացատրել:
Հաճախ զգում եք, որ մարմինն ուղղակի ոչինչ չի ցանկանում անել: Սա փաստում է, որ ձեր հոգին իսկապես հոգնած է:
Աննկարագրելի զգացմունքային եք դառնում և կարող եք հանկարծակի լացել առանց պատճառի: Արդեն սովորական են դառնում տրամադրության անկումները:
Սկսում եք կասկածել ձեզ շրջապատող մարդկանց:
Չնայած, որպես կանոն, դուք շատ համակրող, ներողամիտ և հոգատար անձնավորություն եք:
Միշտ էներգիայի պակաս եք զգում, իսկ մարզասրահ գնալն այլևս հաճույք չի պատճառում:
Երբեմն այնքան վատ եք զգում, որ ցանկանում եք հավաքել իրերն ու գնալ մի այլ երկիր ու ամեն ինչ նորից սկսել: Այլևս հետաքրքիր չէ այն, ինչ ժամանակին ուրախություն էր պարգևում: