«Անձնական խուզարկությամբ Նարեկ Մալյանի մոտ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել»․ Ռուբեն Մելիքյան


15:28 , 28 հունվար, 2020

ԼՐԱՑՈՒՄ 2

Նարեկ Մալյանի մոտ եմ Ոստիկանությունում։

Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենք պահելու կասկածով։

Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։

Սպասում ենք հետագա ընթացակարգին։