Տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները. որո՞նք են առավել հետաքրքրական


21:00 , 28 հունվար, 2020

Աշխարհի տարբեր երկրներում հարսանիքները տարբեր կերպ են նշվում։ Ծիսակատարությունները ավանդական բնույթ են կրում։

Պակիստանյան հարսանիք

Հարսանիքից մի քանի օր առաջ պակիստանցի հարսի ձեռքերը զարդարում են խնայից զարդանախշերով։ Դա արվում է հատուկ Մեհենդիի ծիսակատարության համար, որը, ըստ նրանց հավատալիքների, հաջողություն պետք է բերի նորատեղծ ընտանիքին։

Կորեական հարսանիք

Արդեն հազարամյակներ շարունակ կորեացիներն ունեն ավանդույթ, որի համաձայն՝ նորապսակները հարսանիքին ներկայանում են հանբոկով, որը վառ գույներով ու գծերով զարդարված ավանդական կորեական համազգեստ է։

Մարոկոյան հարսանիք

Մարոկոյում հարսները, որպես կանոն, բնական զարդարված կաֆտաններ են հագնում, իսկ ձեռքերը խնայով զարդարում են։

Շոտլանդական հարսանիք

Բոլոր տղամարդիկ, որոնք հրավիրված են լինում հարսանեկան արարողությանը, շոտլանդական լեռնականների ավանդական հագուստն են կրում՝ կիսաշրջազգեստ և երկար գուլպաներ։

Նիգերական հարսանիք

Նիգերական ավանդական հարսանիքների ընթացքում քողի տակ թաքնված հարսի դուրս գալուց առաջ փեսան ու նրա ընկերները ծնկի են գալիս հարսի ընտանիքի անդամների առջև։

Բոլիվիական հարսանիք

Հարսանեկան արարողության ընթացքում հարսի ու փեսայի գլխին ծաղկի թերթեր ու կոնֆետներ են լցնում, ինչպես և Հայաստանում եկեղեցուց դուրս գալիս։

Ամերիկյան հարսանիք

Կրկին ինչպես Հայաստանում, հարսանեկան արարողության ժամանակ ԱՄՆ-ում չամուսնացած աղջիկները բռնում են հարսի նետած ծաղկեփունջը։ Համարվում է, որ նա, ով բռնում է փունջը, հաջորդն է ամուսնանալու։

Ճապոնական հարսանիք

Ճապոնացի նորապսակները ավանդական ծիսակատարության ժամանակ 9 բաժակ սակե պետք է խմեն։

Չինական հարսանիք

Չինաստանում հարսին բերում են փեսայի ծնողները ավանդական կարմիր կառքով։

Հնդկական հարսանիք

Զանգվածային հարսանիքները Հնդկաստանում հեշտացնում են ընտանիքների ֆինանսական բեռը։ Հարսները ավանդական հնդկական կարմիր զգեստների փոխարեն սպիտակ հարսանեկան զգեստներ են կրում, քանի որ, որպես կանոն, զանգվածային հարսանիքներ կատարում են քրիստոնյա Փենջաբա համայնքի ներկայացուցիչները։