Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ բանակում ծառայածներն ու չծառայացները


13:07 , 28 հունվար, 2020

Բանակի օրվան ընդառաջ, ավանդույթի համաձայն, փորփրել եմ կառավարության ու ԱԺ-ի կայքերը, որպեսզի պարզեմ, թե նախարարներից ու փոխնախարարներից ով է ծառայել բանակում, իսկ ով` ոչ: Առաջին անգամ նման ցուցակներ հրապարակել եմ 2009թ.-ին, ամենաչծառայած կաբինետը եղել է Կարեն Կարապետյանինը:

Դեռևս չեմ ավարտել փոխնախարարների ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, նրանց տեղակալների կենսագրությունները նայելը: Խնդրում եմ, ով ունի տեղեկություններ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց երեխաների բանակում ծառայության վերաբերյալ տվյալներ, ուղարկեք ինձ, գաղտնիությունը երաշխավորում եմ: Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ևս կարելի է համարել չծառայածների կառավարություն, որտեղ վարչապետի, փոխվարչապետների ու նախարարների արական սեռի ներկայացուցիչների կեսից ավելին չի ծառայել բանակում, ավելի կոնկրետ՝ 8 չծառայածի դիմաց՝ 6 ծառայած, վերջիններից երկուսը՝ խորհրդային բանակ:

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյան - չի ծառայել
2. Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - չի ծառայել
3. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան - չի ծառայել
4. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունան - չի ծառայել
5. Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան - չի ծառայել
6. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան - չի ծառայել
7. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան - չի ծառայել
8. Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան - չի ծառայել, իսկ եթե ծառայեր, դա կաներ խորհրդային բանակում
9. Առողջապահության նախարար Արսեն Թորսոյան - զորակոչվել է, ապա առողջական խնդիրներով զորացրվել։ Ընդունենք, որ ծառայել է։
10. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան - ծառայել է խորհրդային բանակում
11. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան - ծառայել է
12. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան - ծառայել է
13. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան - ծառայել է խորհրդային բանակում
14. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան - ծառայել է