Բանակի օրը անհրաժեշտ ա ոչ էնքան նշել տարին 12 ամիս, այլ բանակի օրը պետք ա հիշել տարին 12 ամիս


12:06 , 28 հունվար, 2020

Բանակի օրը չպետք ա սահմանափակվի էսօրվա օրով «Բանակի օրը եկավ, նշեցինք, հիշեցինք մեր հաղթանակները, մեր տղեքին ու վերջ, կարելի ա անցնել առօրյային» տրամաբանությամբ։ Բանակի օրը անհրաժեշտ ա ոչ էնքան նշել տարին 12 ամիս, այլ բանակի օրը պետք ա հիշել տարին 12 ամիս։ Ես կասեի` զուտ հիշելն էլ լիարժեք չի կարող արտացոլել հարցի էությունը։ Բանակի օրը հիշել ա պետք, հարգել ա պետք յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքով, նվիրումով մեր գործին, հոգատարությամբ մեր շրջապատի ու մարդկանց նկատմամբ։

Բանակի օրվա խորհուրդը մարդն ա, հայ մարդը, ասել ա, թե` բանակի օրն ինձ համար հումանիզմի օր ա, սերը դեպի մարդը, հայ մարդը, անկախ նրանից, կռված ա, ծառայած ա, թե չէ։ Բանակի օրը սեր ա դեպի բնությունը, հայ բնությունը։ Բանակաշինությունը զուտ զինվորականների գործը չէ, դա յուրաքանչյուրիս նվիրումն ա։ Բանակը զենքն ա, որով կրակում ա զինվորականը, բանակը գյուղն ա, ով բերքուբարիք ա տալիս, բանակը գրիչն ա, որով ստեղծագործում ենք, բանակը մանկապարտեզն ա, որը կրթում ա։ Բանակը էն թոշակն ա, որով պապին թոռնիկի համար բուլկի ա առնում։

Բանակը նաև էն մարդիկ են, ովքեր չեն ուզում ծառայեն...

Հ.Գ. Բանակի օրը խորհուրդ ա ոչ միայն իրա փառահեղ հաղթանակներով, այլև մեր կրած պարտություններով, սխալներով ու բացթողումներով։ Բանակի օրը դաս ա` այդ պարտությունները վերլուծելու, չկրկնելու համար...