«Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են, ինձ ես պարտական». Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին


11:28 , 28 հունվար, 2020
Արթուր, ախր ես քեզ այնքան լավ գիտեմ...

Գիտեմ՝ ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից և ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դո՞ւ ես, հընգեր ջան:

Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են, ինձ ես պարտական:

Ասում ես ինձ նախկին ընկեր այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության՝ ինձ, վարչապետին, երկրին, քեզ ընկեր եմ անվանել: Ես քեզ շանս տվեցի դառնալու հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետևից` «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ. կսերժացնեմ մինչև վերջ, և թվիթերը, որի գաղտնաբառը դու նույնիսկ չգիտես, քեզ չի օգնի:

Դու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես: Եվ միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դու ես։