Իսահակ Նյուտոնի աշխատանքներում հայտնաբերվել է աշխարհի վերջի ամսաթիվը. ահա թե երբ է մարդկությունը վերանալու՝ ըստ մեծն գիտնականի


15:30 , 28 հունվար, 2020

Պարզվում է՝ Իսահակ Նյուտոնը ոչ միայն եղել է մեծ գիտնական, ֆիզիկոս ու աստղագետ, այլև նաև կրոնագետ ու չափազանց հետաքրքրվել է կրոնի հետ կապված ուսումնասիրություններով։ Այդպիսի մի ուսումնասիրության ժամանակ էլ Նյուտոնը արձանագրել է աշխարհի վերջի կոնկրետ ամսաթիվը։ Հետազոտողները վերջերս գտել են Նյուտոնի արձանագրած ամսաթիվը, ու ահա թե երբ է մարդկության վերջը գալու՝ ըստ մեծն գիտնականի։ 

Իսահակ Նյուտոնի աշխատանքներից ու արձանագրումներից մեկում հնարավոր է եղել գտնել աշխարհի վերջին ամսաթիվը։ Նյուտոնը նշում է, որ աշխարհի վերջին պետք չէ սպասել 21-րդ դարի առաջին կեսում, որովհետև աշխարհի վերջը ավելի շուտ կգա 21-րդ դարի երկրորդ կեսում։ 

Ավելի կոնկրետ աշխարհը կսկսի կործանվել մոտավորապես 2060 թվականին։ Այս թվականին է, որ Հիսուս Քրիստոսը նորից կգա Երկիր մոլորակ, սակայն այս առթիվ պետք չէ ուրախանալ, քանի որ դրա արդյունքում ոչ մի լավ բան մեզ չի սպասվում։ 

Ըստ Նյուտոնի՝ երկրորդ գալուստն իր հետ կբերի բազմաթիվ դժբախտություններ, ցավեր ու մահեր։ Այս գալուստի արդյունքում կմահանան շատ ու շատ մարդիկ, ու նրանք, ովքեր կմահանան, ուղղակի մեղավոր կլինեն։ 

Հիսուսի երկրորդ գալուստից հետո աշխարհն ամբողջովին կազատվի մեղավոր մարդկանցից, իսկ նրանք, ովքեր անմեղ են, կշարունակեն ապրել Երկիր մոլորակի վրա, սակայն այս անգամ նրանց կյանքն ամբողջովին կտարբերվի այժմյան երկրային կյանքից։ 

Աշխարհը կսկսի ծաղկել, կվերածվի դրախտի, ու բոլոր մարդիկ ուղղակի երկրորդ շանս կստանան բարի ու համերաշխ ապրելու։ 

Նյուտոնը նաև արձանագրել է, որ մարդը չպետք է վախենա այս բոլոր հնարավոր ավերածություններից ու դժբախտություններից, քանի որ սրանք չեն սպառնա այն մարդկանց, ովքեր միշտ հետևել են Աստծո պատվիրաններին ու ապրել են իրական հավատքի մեջ։ 

Թվում է, թե գիտնականն ու կրոնը պետք է այսքան փոխկապակցված չլինեն, սակայն պարզվում է, որ այս բանաձևը չի գործում Նյուտոնի պարագայում։ Թե ինչքանով կիրականանան նրա կանխատեսումները, դժվար կլինի ասել, մեզ մնում է միայն ապրել ու սպասել զարգացումների։