Քաղաքականապես որևէ կարևորություն չունեն այս բանավեճերը. Տիգրան Ավինյանը՝ Արթուր Վանեյցանի և իշխանությունների միջև առկա բանավեճի մասին


10:47 , 28 հունվար, 2020

Pastinfo.am-ը գրում է.

Կդժվարանամ նման գնահատականներ տալ, բայց կարծում եմ՝ այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենը չէ, բավականին խոսուն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Արթուր Վանեցյանը մասնակից եղել է պետական հեղաշրջման փորձին։

Հարցին՝ ինչպես է գնահատում քաղաքական իրավիճակը, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրենի և իշխանությունների միջև ստեղծված հեռակա բանավեճերը, փոխվարչապետն արձագանքեց. «Որևէ կերպ չեմ գնահատում։ Քաղաքականապես որևէ կարևորություն չունեն այս բանավեճերը, որովհետև այնտեղ ուղղակի բովանդակություն չկա»,-ասաց Տիգրան Ավինյանը։