Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ և պատը ծակելու միջոցով գաղտնալսեն տան խոսակցությունը


10:21 , 28 հունվար, 2020
ՍԴ նախագահի վրա գործ կարելու փորձ անող հիմնարկներից մեկից ասում են, որ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն անցկացնելուց և ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում են կայացրել: Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ և պատը ծակելու միջոցով հատուկ տեխնիկա միացնել ՍԴ նախագահի բնակարանում՝ գաղտնալսելու համար տան խոսակցությունը: Հարևաններից մեկն արդեն իսկ մերժել է խնդրանք-պահանջ-առաջարկը: Շենքի բնակիչները նաև նեքին որոշում են կայացրել՝ ով համաձայնվի նման ստոր ծառայություն մատուցել, բարձրահարկի ողջ բնակիչների կողմից այլևս երբեք բարևի չի արժանանալու: Դատական իշխանության առաջին դեմքի դեմ նման քայլն անհետևանք մնալ չի կարող: Ոչինչ չի մոռացվում, ոչ մեկ չի մոռացվում: