Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 106-ի, վարակվածներինը` 4515-ի


10:12 , 28 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ պաշտոնական տեղեկություններ էին հաղորդվել 2744 հիվանդի և 80 մահացածի մասին:

Մեկ օրվա ընթացքում հաստատվել է վիրուսով վարակման 1771 նոր դեպք, ինչպես նաև գրանցվել է մահվան 26 դեպք (քսանչորսը` Հուբեյ նահանգում, մեկական դեպք` Պեկինում և Հայնանում):

Հոնկոնգում բացահայտվել է վարակման 8, Մակաոյում` 7, Թայվանում`5 հաստատված դեպք:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: