ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը. Թումանյան փողոցում «Նոր Զովք» խանութ չկա


02:31 , 28 հունվար, 2020
Հունվարի 27-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել է. «Թումանյան փողոցի «Նոր Զովք» խանութի առաջ ես հետևից գրկախառնության արժանացա: Շատ անսպասելի ինձ համար»: Սիմոնյանը նշեց, որ զարմացել է, որ հետևից գրկախառնության է արժանացել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից:

Նշենք, սակայն, որ ԱԺ փոխխոսնակի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Թումանյան փողոցում «Նոր Զովք» խանութ չկա:

«Նոր Զովք» խանութների ցանցի հասցեները՝ պաշտոնական կայքում