Հետևից գրակառանության արժանացա Հրայր Թովմասյանի կողմից, ով ասաց` բա նորմալ է հիմա ամեն ինչ. Ալեն Սիմոնյանը պատմել է Հրայր Թովմասյանի հետ հանդիպման և Արթուր Վանեցյանի զանգի մասին


22:28 , 27 հունվար, 2020

Tert.am-ը գրում է․

Իրականում գրիչը մի ծուղակ էր, որում հայտնվեցին մի քանի հոգի: Այս մասին այսօր Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին` կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իրեն ենթադրաբար ծառայություններ առաջարկելուն և որպես ապացույց՝ Թովմասյանի նվիրած գրիչը ներկայացնելուն:

«Անցյալ տարվա առաջին կեսին ես ստացել եմ մի զանգ այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վաեցյանից հետևյալ բովանդակությամբ. «Ալեն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել և մի բան է խնդրում, որ Ալենին ասեք իմ հետ կապված քիչ խոսի»,- պատմեց Ալեն Սիմոնյանը:

«Դրանից երկու, երեք օր անց  Թումանյան փողոցում հետևից գրկախառնության արժանացա և ի զարմանս ինձ Հրայր Թովմասյանն էր, ով ինձ լայն ժպիտով ասաց` բա նորմալ է հիմա ամեն ինչ: Ես զարմացել էի»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։