Նա երկար տարիներ իր ընտանիքին զրկում էր վիտամինների արժեքավոր աղբյուրից. կարդա սա և իմացիր՝ ինչպես այդպիսի սխալ թույլ չտալ


21:43 , 27 հունվար, 2020

Մենք առանց ափսոսալու դեն ենք նետում կիվիի, կարոտֆիլի, բանանի, խնձորի, նարնջի կեղևը:

Ոչ բոլորը գիտեն, որ մրգերի և բանջարեղենի մեծ մասի կեղևը ոչ միայն ուտելի է, այլև օգտակար:

Կեղևում ավելի շատ վիտամիններ կան, քան պտղի մեջ:

Ինչով է օգտակար կեղևը:

Ինչպես օգտագործել կեղևը

1. Բանանի կեղև

Բանանի կեղևի կապող հատկությունները կարող են դրականորեն ազդել ստամոքսի խանգարումների և արյունահոսությունների դեպքում: Այն նաև կարելի է դնել կապտուկների և վնասվածքների վրա՝ այտուցվածությունը վերացնելու համար: Բանանի կեղևը նաև հրաշալի վերացնում է գորտնուկները:

2. Կիվիի կեղև

Կիվիի կեղևում 3 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ կան, քան պտղի մեջ: Այն հակաքաղցկեղածին, հակաբորբոքային և հակաալերգիկ հատկություններ ունի: Կիվիի կեղևը նաև օրգանիզմից դուրս է բերում վնասակար քիմիական միացությունները:

3. Դդմի կեղև

Դդմի կեղևում շատ ցինկ կա: Այն հրաշալի պաշտպանական հատկություններ ունի: Կարելի է օգտագործել նաև առողջության ամրապնդման, միկոզաների և մակաբույծների դեմ պայքարի համար: Այն նաև կարոտին է պարունակում, ինչը պաշտպանում է ուռուցքային հիվանդություններից:

4. Երիտասարդ կարտոֆիլի կեղև

Հարուստ է նյութերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա ալերգիայի, տախիկարդիայի, հիպերտոնիայի, ցավային շոկի դեպքում: Մեկ կարտոֆիլի կեղևում պարունակվում է բջջանյութի, կալիումի, երկաթի, ֆոսֆորի, ցինկի և վիտամին C-ի օրական նորմայի կեսը: Նույն առավելություններն ունեն գազարի և բազուկի կեղևները:

5. Սխտորի կեղև

Սխտորի կեղևի օգտակարության մասին խոսում են 6 հակաօքսիդանտներ, որոնք այն պարունակում է: Դա նշանակում է, որ այն օգնում է պայքարել օրգանիզմի ծերացման դեմ և պահպանել սրտի առողջությունը:

Մրգերի կեղևն ավելացրու թեյի մեջ կամ ցուկատ պատրաստիր, իսկ բանջարեղենի կեղևը լցրու արգանակի մեջ բանջարեղենով ու մսով ուտեստների մեջ: Տարատեսակ եփուկներ և թուրմեր պատրաստիր: