Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են Շիրազ քաղաքում


21:46 , 27 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Այսօր 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավարևմտյան շրջանում, տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական «Թանսիմ» լրատվական կայքին։

Սեյսմիկ ցնցումները զգացվել են Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի շրջանում: Հնարավոր տուժաների կամ ավերածությունների մասին դեռևս հաղորդում չի ստացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: