Ազարը չի խաղա մադրիդյան դերբիում


20:26 , 27 հունվար, 2020

Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը չի մասնակցի իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղին, հայտնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 29-ամյա բելգիացին չի հասցնի վերականգնվել ոտքի վնասվածքից հետո, որի պատճառով ֆուտբոլիստը դաշտ դուրս չի եկել 2019 թվականի նոյեմբերի 26-ից ի վեր: Անցած շաբաթ Ազարը սկսել էր գնդակով մարզումները, սակայն դեռևս աշխատում է անհատական ծրագրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: