Կամբոջայում հաստատվել է Չինաստանից տարածվող նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը


20:08 , 27 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Չինաստանից տարածվող նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Կամբոջայում: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, այս մասին տեղեկացրել է թագավորության առողջապահության նախարար Մամ Բուն Հենգը:

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված նոր տեսակի թոքաբորբն ախտորոշվել է Կամբոջա ժամանած Չինաստանի քաղաքացու մոտ: Դեպքն արձանագրվել է Սիանուկվիլ նավահանգստային քաղաքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: