Հանրահայտ առողջարար դիետան պարզվել է՝ վտանգավոր է


19:12 , 27 հունվար, 2020

Յելյան համալսարանի գիտնականները պարզել են, որ հայտնի դիետան, որը կալորիաների 99 տոկոսը ստանում էր սպիտակուցների եւ ճարպերի շնորհիվ, կարճաժամկետ օգուտ է տալիս: Մեկ շաբաթ հետո դիետան վտանգավոր է դառնում եւ օրգանիզմի վրա բացասական ներգործություն է թողնում: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը:

Փորձագետները պարզել են, որ դիետայի դրական եւ բացասական արդյունքները կապված են հյուսվածքների իմունային բջիջների հետ, որոնք իջեցնում են դիաբետի ռիսկը: Կետոդիետան կետոնային մարմինների կազմավորման շնորհիվ նպաստում է ճարպի այրմանը: Կետոնային մարմինների գամմա-դելտա-T-բջիջները մետաբոլիզմի ժամանակ տարածվում են ողջ օրգանիզմում, լավացնելով նյութափոխանակությունը:

Սակայն ճարպը ոչ միայն տրոհվում է, այլ նաեւ կուտակվում: Փորձերը ցույց են տվել, որ կետոգենային դիետայի ժամանակ մկանները սկսում են ավելի շատ ճարպ օգտագործել, քան կարող են ուտել: Ճարպային բջիջներում նվազում է իմունային բջիջների թիվը եւ սկսվում է դիաբետ եւ ճարպակալում: