TotoGaming-ի կազմակերպած «Նարդու տոնական մրցաշար»-ի հաղթողները ստացած դեպի Եգիպտոս ուղեգրերը


17:30 , 27 հունվար, 2020

«Նարդու տոնական մրցաշար». սա TotoGaming ընկերության կազմակերպած հերթական հետաքրքիր մրցաշարն էր: Մոտավորապես 1,5 ամսվա ընթացքում Հայաստանի և Արցախի ուժեղագույն նարդի խաղացողները մրցում էին միմյանց դեմ։

Իսկ արդեն հունվարի 16-ին հայտնի դարձան այն 5 ուժեղագույնների անունները, ովքեր ստացան 7-օրյա հանգստի ուղեգրեր դեպի արևոտ Եգիպտոս։ Այսօր արդեն TotoGaming ընկերությունը մասնակիցներին հանձնեց Եգիպտոսի ուղեգրերը:

«Երևի արդեն հինգ տարի է՝ օգտվում եմ TotoGaming-ի խաղերից: Ինձ համար շատ հաճելի էր իմանալ, որ հաղթողներից մեկն էլ ես էի: Ամբողջ օրը հետևում էի միավորների աղյուսակին, այնպես որ, հաղթանակս շատ սպասված էր ինձ համար»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկը, ով դեռևս չի որոշել՝ ում հետ է մեկնելու Եգիպտոս:

Հաղթողներից Նարեկն արդեն գիտի՝ Եգիպտոս մեկնելու է ընտանիքի անդամների հետ. «Մրցաշավին մասնակցում էի առաջին անգամ, չնայած արդեն մեկ տարի է՝ օգտվում եմ TotoGaming-ի խաղերից: Պետք է խոստովանեմ, որ հաղթելու ցանկությունս մեծ էր»:

TotoGaming ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր խաղային ոլորտի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը տարեկան առաջարկում է 55 մարզաձև, ավելի քան 500,000 pre-match և 450,000 live իրադարձություն, շուրջ 65,000 ուղիղ հեռարձակում, 7,500-ից ավել մրցաշար և առաջնություն։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի