Երկրի ղեկավարը ինչ-որ գրիչի պատմություն է դնում և լուրջ մեղադրանք ներկայացնում. գրառումից կարելի էր լիցքաթափվել, բայց պետական անվտանգության խնդիրներ են ի հայտ գալիս. «Ժառանգության» նախագահ


16:17 , 27 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Կարելի էր նույնիսկ լիցքաթափվել այդ գրիչի հարցից, բայց արդեն պետական անվտանգության խնդիրներ են ջրի երես դուրս գալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի՝ վարչապետին նվիրած գրիչի վերաբերյալ գրառմանը։

«Եթե երկրի ղեկավարը ինչ-որ գրիչի պատմություն է դնում լուրջ մեղադրանքի հիմքում, կարծում եմ՝ այլ մեկնաբանությունների կարիք չկա»,- ասաց նա:

Անդրանիկ Գրիգորյանի կարծիքով՝ հարցը քաղաքական տիրույթի համար ահազանգ է առ այն, որ պետական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է:

«Պետք է ինչ-որ պրոցեսներ սկսվեն: Անկեղծ ասած, դրանք արդեն սկսվել են, բայց ցավոք սրտի, այդ պրոցեսները հիմնականում «սև ու սպիտակ» տիրույթում են: Տեղի է ունենում նախկինների համախմբում և առողջ ուժերը, որոնք տարիներ շարունակ նոր Հայաստանի համար պայքարել են, կարծես թե հասարակական գործընթացներում այդքան մեծ դերակատարում չունեն: Սա է վտանգավոր»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ