Շատ անլուրջ գործընթաց է սկսել Փաշինյանը. այս ամենն անլրջացնում է այն, ինչն ինքն արել է մինչև հիմա. Գևորգ Գորգիսյանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի վերաբերյալ վարչապետի գրառման մասին


14:43 , 27 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Շատ անլուրջ գործընթաց է սկսել Նիկոլ Փաշինյանը: Այս ամենն անլրջացնում է այն, ինչն ինքն արել է մինչև հիմա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչի վերաբերյալ գրառմանը։

«Երբ վարչապետը ստիպված է լինում  նման հարցերով զբաղվել, դա նշանակում է, որ իր ամբողջ թիմը ոչ մի բանով զբաղված չէ և իր տեղում չէ»,- նշեց նա:

Հարցին, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ի՞նչ կերպ է արձագանքելու վարչապետի գրառմանը, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Դեռ չենք քննարկել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ