Ինչպես է առաջացել «Պանդորայի արկղ» արտահայտությունը. հետաքրքիր լեգենդ, որին քչերն են ծանոթ


23:30 , 27 հունվար, 2020

Ամեն օր մենք օգտագործում ենք բազմաթիվ աֆորիզմներ և թևավոր խոսքեր, սակայն արդյոք գիտե՞նք դրանցից յուրաքանչյուրի ծագման ու իրական նշանակության մասին։ Դժվար թե։

Ո՞վ է Պանդորան, ի՞նչ արկղի մասին է խոսքը, ի՞նչ նշանակություն ունի «Պանդորայի արկղ» արտահայտությունը

Բոլորին հայտնի է Պրոմեթևսի մասին միֆը։ Նա մարդկանց էր նվիրում կրակը՝ այն վերցնելով Օլիմպոսի աստվածներից։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ Պանդորան ևս այս պատմության հերոսուհին է եղել։

Երկնաբնակները որոշեցին պատժել Պրոմեթևսին և դրա համար յուրօրինակ միջոց գտան. նրանք կին ստեղծեցին, որին աստվածներից յուրաքանչյուրն օժտեց իր հատուկ ուժով։ Այսպիսով, կինը կարողանում էր ամեն ինչ և ավելին։ Ավելի ուշ երկնաբնակները որոշեցին «հանդիսավոր կերպով նվիրել» Պրոմեթևսին կնոջը, ում անվանեցին Պանդորա։ Սակայն Պրոմեթևսը միանգամից հասկացավ, որ այդ ամենը լավ բանի չի հանգեցնի, ու մերժեց ընծան։ Այդժամ Պանդորան հիացրեց Պրոմեթևսի եղբորը՝ Էպիմեթեոսին, ում հետ էլ ամուսնացավ։

Ի՞նչ կատարվեց հետո

Զևսը որոշեց, որ Պրոմեթևսն այսպես թե այնպես պետք է պատժվի, և ընտրեց մեկ այլ տարբերակ՝ օգտագործելով նրա փոքր եղբորը։ Նա Էպիմեթեոսին փակ արկղ ուղարկեց, որում ամփոփված էին բոլոր անեծքները, չարությունն ու հիվանդությունները։ Այն խստորեն արգելվում էր բացելը։

Հենց այստեղ էլ հանդես եկավ Պանդորան։

Լցված լինելով անկառավարելի հետաքրքրասիրությամբ՝ նա ամուսնուց գողացավ արկղն ու բացեց այն։ Ողջ դժբախտությունը դուրս եկավ և տարածվեց աշխարհում։ Պանդորան փակեց արկղը, սակայն արդեն շատ ուշ էր։ Երբ Էպիմոթեոսը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, վերցրեց արկղը կնոջից, սակայն դրա ներսից բարակ ձայն լսեց։ Մտածելով, թե ավելի վատ արդեն չի կարող լինել, նա կրկին բացեց արկղը։ Դրանից դուրս պրծավ թույլ, սակայն վառ հույս։ Նշանակությունն այն էր, որ ինչպիսի տառապանքների էլ որ մարդը հանդիպի, դրանց կողքին միշտ լինի հույսը, սակայն հենց մարդը պետք է որոշի, թե դրանցից որին լսել։

Ի՞նչ ենք մենք անում, երբ «բացում ենք Պանդորայի արկղը»

Տարբեր մարդիկ Պանդորայի վերաբերյալ լեգենդը մեկնաբանում են յուրովի։ Ոմանք դրանում տեսնում են կանացի անհեռատեսության ու անհուսության ակնարկ, մյուսները՝ անխոհեմ արարքների հետևանքներ, երրորդները կարծում են, որ պատմության էությունն այն է, որ ինչպես էլ որ դասավորվեն հանգամանքները, հույսը միշտ կմնա։