Samsung-ը թողարկել է նոր խելացի պահարան, որը արդուկում ու լվանում է հագուստը. արժեքը՝ $2 185 (Photo)


19:30 , 27 հունվար, 2020

Լաս Վեգասում անցկացվող Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում Samsung-ը ցույց տվեց վերջին տարիների ամենաանսպասելի գյուտերից մեկը:

AirDresser-ը գոլորշու զգեստապահարան է, բայց դրա գործառույթները չեն սահմանափակվում միայն պահարանով: Ընկերությունը խոստանում է «վերանայել հագուստի խնամքը». խելացի պահարանը մաքրում և թարմացնում է իրերն առանց լվանալու:


Նախ և առաջ՝ բարձր ջերմաստիճանը գոլորշու շնորհիվ մաքրում ու ուղղում է հագուստը:

Եթե ավելի կոնկրետ, ապա Samsung-ը վստահեցնում է, որ այդ պահարանը ոչնչացնում է վիրուսների 99,9%-ը:

Բացի այդ՝ HeatPump-ի չորացման տեխնոլոգիան նրբորեն և խնամքով չորացնում է հագուստը ցածր ջերմաստիճանում հագուստի նեղացումը կանխելու համար: Նա հարթեցնում է ճմրթված հագուստը. հիմա ձեզ արդուկ պետք չի գա:

Картинки по запросу Одежда

Ամենազարմանալին այն է, որ գոլորշու պահարանը պաշտպանում է հագուստը նույնիսկ դրսում՝ նվազեցնելով դրանց շուրջ խոնավությունը: Արդյունքում հագուստը մնում է թարմ ավելի երկար առանց լվանալու, ինչը մեծացնում է դրա կրելու ժամանակահատվածը:

Գոլորշու պահարանը հագեցած է ինքնամաքրման համակարգով, որը լվանալու միջոցներ չի պահանջում. այն օգտագործում է միայն ջերմություն, գոլորշի և օդ: Պահարանը ձեզ կհիշեցնի մաքրման անհրաժեշտության մասին:

Հրաշք զգեստապահարանի համար նախնական պատվերներն արդեն բաց են Ռուսաստանում, Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում:

Պահարանի արժեքը՝ $2 185: