Հայաստանը Իրանի և Թուրքմենստանի հետ քննարկում է սվոփով գազի մատակարարման հարցը


12:36 , 27 հունվար, 2020

Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանը բանակցում է Թուրքմենստանի և Իրանի հետ սվոփով գազ գնելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տրամադրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Թուրքմենստանից սվոփով գազ գնելու վերաբերյալ հայտնում ենք, որ պարբերաբար բանակցություններ են ընթանում Իրանի և Թուրքմենստանի միջև», – նշված է հաղորդագրության մեջ։

Գազի ծավալների, գնի, տարանցման, ինչպես նաև վճարման եղանակների վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, Sputnik Արմենիայի հարցին պատասխանելիս, հույս էր հայտնել, որ այդ սխեման անպայման կաշխատի։

Նշենք, որ Հայաստանի կողմից Թուրքմենստանից սվոփ համակարգով գազ գնելու նախագիծը ենթադրում է, որ Աշխաբադը վառելիք կմատակարարի Իրանի հյուսիսային գավառներին, իսկ Թեհրանն իր գազը կմատակարարի Երևան։