ԱՄՆ-ում աճում Է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը


11:51 , 27 հունվար, 2020

Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ում հաստատվել Է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու հինգերորդ դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը Ախտորոշումը հիվանդի մոտ հաստատվել Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):

Հայտնի Է, որ նա ավելի վաղ վերադարձել Է Չինաստանի Ուհանից, որտեղ առաջին անգամ ի հայտ Է եկել այդ վիրուսը: Մինչ այդ հաղորդվել Է Արիզոնիայի, Վաշինգտոնի, Իլինոյսի եւ Կալիֆոռնիայի նահանգներում հիվանդացածների մասին: