Հեսա տեսեք, թե Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունն ինչ կինոներ են նկարելու գրիչի թեման պողոսների մտքից հանելու նպատակով


09:33 , 27 հունվար, 2020

Վհուկների որսի սեզոնը կարող եք բացված համարել: Էսա տեսեք, թե Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունն ինչ կինոներ են նկարելու գրիչի թեման պողոսների մտքից հանելու նպատակով: Էլ ավագանի մատաղ կանեն, էլ մարզպետ, էլ նախարար... Բայց հիմնական թիրախները, իհարկե, մնալու են մարդիկ, ում ձեռքին միշտ գրիչ կա: Այսինքն՝ ժողովրդիս գիտակից հատվածի վստահությունը վայելող գործիչները:

Բայց այս հարցում մի շատ կարևոր նրբություն կա․ Փաշինյանն արդեն թակարդում է: Ու ինչքան շատ թպրտա, այնքան ավելի է բարդացնելու իր վիճակը: Հրայր Թովմասյանի գրիչը վկա:

Հ.Գ. Գրիչը «նվիրելու» կադրերն էի երեկ նայում: Ճիշտն ասած` նվիրելը ո՞րս է: Գողացել է էլի: Մի րոպեով վերցրեց ու էլ հետ չտվեց: