Ուկրաինական օդանավի կործանման մեղավորը բանտում է. Իրանի ԱԳՆ


09:43 , 27 հունվար, 2020

Hraparak.am-ը գրում է.

Այն անձը, ում գործողությունների հետեւանքով Իրանի Զինված ուժերը հունվարի ութին սխալմամբ խոցել են ուկրաինական քաղաքացիական, ուղեւորատար օդանավը, գտնվում է բանտում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։Այս մասին հայտնում է «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։

«Այն անձը, ում սխալմունքի հետեւանքով Իրանում խոցվել էր ուկրաինական օդանավն, արդեն բանտում է»,- ասված է նախարար Զարիֆի հայտարարության մեջ։