Եգիպտոսին սով է սպառնում


18:45 , 11 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Եգիպտոսին սով է սպառնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի մատակարարման նախկին նախարար Բասեմ Ուդային: Նրա խոսքերով՝ երկրում մնացել է ընդամենը 500 հազար տոննա ներմուծված ցորեն: Նման քանակությունը կբավականացնի մոտավորապես երկու ամիս:

Եգիպտոսն աշխարհում ցորենի խոշորագույն ներմուծողն է. ամեն տարի երկիրը գնում է 84 միլիոն տոննա ցորեն: Հաղորդվում է, որ կառավարության արձակումից հետո ցորենի գնումները դադարեցվել են: Պատճառներից մեկն էլ այն է, որ Եգիպտոսը դրամական միջոցներ չունի: Բացի այդ, կանխատեսվող բերքը չի բավականացնի բնակչության պահանջների անգամ կեսը:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՄԱԿ-ի սննդի հարցերով կազմակերպությունը (FAO): Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Եգիպտոսը գտնվում է մթերային աղետի շեմին: