Թուրքիայում երկրաշարժից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում. զոհերի թիվը հասել է 38-ի


06:30 , 27 հունվար, 2020

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, փրկարարական ուժերն այլևս գրեթե հույս չունեն ողջ մարդկանց հայտնաբերելու, մինչդեռ զոհվածների թիվը հասել է 38-ի: Փլատակների տակից հաջողվել է 45 մարդու ողջ դուրս բերել:

Նախարարի խոսքով՝ 36 ժամ է անցել երկրաշարժի պահից, սակայն իրենց դեռ աշխատում են՝ հուսալով գտնել օգնության կարիք ունեցող մարդկանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։