Սուլեյմանիին կարող էին սպանել 2007-ին


05:30 , 27 հունվար, 2020

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին կարող էին սպանել 2007 թվականին: Այս մասին Foreign Policy ամերիկյան ամսագրում գրել է գեներալ Ստենլի Մակկրիստալը, որն այն ժամանակ ԱՄՆ հատուկ օպերացիաների հրամանատարն էր: Այս մասին գրել է YahooNews-ը:

«Չգործելու որոշումը հաճախ ամենադժվարն է, եւ միշտ չէ, որ այն ճիշտ է»,- գրում է նա: 2007 թվականին Մակկրիստալը հետեւում էր Իրանից Իրաք տրանսպորտային միջոցների շարժին: Հունվարյան մի գիշեր, խոստովանում է գեներալը, նա կանգնած էր դժվար ընտրության առաջ՝ գրոհել Սուլեյմանիի ջոկատը, թե ոչ:

Սուլեյմանիին չեզոքացնելու համար այն ժամանակ  ծանրակշիռ պատճառ կար՝ իրանական արտադրության ականները, որոնցով ականապատվել էին ճանապարհները, ամերիկյան զինվորների կյանքեր էին խլում, պնդում է Մակկրիստալը: Նա նաեւ ավելացրել է, որ չի կատարել իր ցանկությունը, որպեսզի հակամարտությունն ավելի չսրվի:

«Ես որոշեցի, որ մենք կհետեւենք քարավանին, սակայն միանգամից չենք հարվածի»,-պատմել է հրամանատարը: