Ցանցում նոր կադրեր են հայտնվել Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի նկարահանումներից


02:40 , 27 հունվար, 2020

Universal Pictures-ը Ցանցում նոր կադրեր է զետեղել Ջեյմս Բոնդի դերում Դենիել Քրեյգի մասնակցությամբ «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի նկարահանումներից: Այդ մասին հայտնել է Entertainment Weekly-ն:

Նշանավոր գործակալի մասին թվով 25-րդ ֆիլմի ռեժիսորը դարձել է Քերի Ֆուկանագան, որին նույնպես կարելի է տեսնել լուսանկարներում: Բացի ռեժիսորից եւ գլխավոր դերակատարից, հրապարակված կադրերում են՝ Լեա Սեյդուն, Լաշանա Լինչը, Ջեֆրի Ռայթը, Նաոմի Հարիսը, Ռորի Քինները եւ Ռամի Մալեքը: Վերջինս Ֆուկանագայի հետ խոսում է կրկնանկարահանումների ընդմիջմանը: Անա դե Արմասը, որը խաղում է Բոնդի նոր ընկերուհու դերը, եւ Քրիստոֆ Վալցը, որը վերադարձել է Բլոֆելդի դերին, նկարահանումներում ցուցադրված չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: