Այսպիսի որակներով անձն ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի․ հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը․ Դավիթ Խաժակյան (Photo)


23:34 , 26 հունվար, 2020

«Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը: