Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում շարունակում է աճել


23:15 , 26 հունվար, 2020

Փրկարարները եւս եկու մարմին են գտել Թուրքիայում երկրաշարժից հետո: Այսպիսով, երկրաշարժի զոհերի թիվը դարձավ 33, հաղորդում է NTV-ը:

Ինչպես նշվում է, մարմինները գտել են փլատակներից փրակարարական աշխատանքներ կատարելիս:

Ըստ հեռուստաալիքի տվյալների, ավերվել է 72 շենք, իսկ եւս 514-ը լուրջ վնասվածքներ են ստացել:

Թուրքիայում 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր հունվարի 25-ին: