Ապեր, սրանից հետո այնպես արա, որ 4 ոչ աշխատանքային օր իրար հետեւից չընկնի․ դու ֆորմի մեջ չես, չես ձգում


21:08 , 26 հունվար, 2020

Երդվում եմ, էլ խնդալու չի։

Բոլորդ, ես էլ ձեր հետ, բոցվում ենք, բայց պատկերացնում ենք, չէ՞, թե ինչ խորը եւ համապարփակ բանի մեջ ենք։

Այս անձը Արցախյան բանակցություններ է վարում, երկիր ներկայացնում, մարդկանց ճակատագրերի հետ խաղում, Սահմանադրությամբ գլխավոր հրամանատար պիտի դառնա...

Ապեր, սրանից հետո այնպես արա, որ 4 ոչ աշխատանքային օր իրար հետեւից չընկնի։ Դու ֆորմի մեջ չես, չես ձգում։

Դու ընդհանրապես էլ չես ձգում։ Կարո՞ղ է լավով գնաս։ Խոստանում եմ, մի հիշվող գրիչ էլ ես քեզ նվեր տամ։

Մտածիր։