Դուք ստում եք, պարոն Փաշինյան, ես պայքարում եմ Սորոսի հիմնադրամի դեմ, որևէ կապ չունեմ և չեմ կարող ունենալ նախկին իշխանությունների հետ


16:46 , 25 հունվար, 2020

Դուք ստում եք, պարոն Փաշինյան։ Ես պայքարում եմ Սորոսի հիմնադրամի դեմ, որևէ կապ չունեմ և չեմ կարող ունենալ նախկին իշխանությունների հետ, ավելին՝ Դուք շատ ավելի սերտ կապեր կարող եք ունենալ նախկինների հետ, քան ես։

Անձամբ ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր ինձ հետ միասին պայքարում են Սորոսի վտանգի դեմ և նորից նախկին իշխանությունների հետ ունեն շատ ավելի քիչ կապեր, քան հենց Դուք։

Ինչ վերաբերում է նրան, որ չգիտեք, թե ինչ ասել է սորոսական, ապա կարող եք հարցուփորձ անել, եթե ներքաղաքական ուժերից էլ չէ, ապա Հունգարիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և մի շարք այլ երկրների իշխանություններից։

Դուք որ չգիտեք, թե դա ինչ է, չի նշանակում, որ չկա նման վտանգ։ Չնայած, լավ էլ գիտեք․․․

Կից նյութն՝ այստեղ։